Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը և «3+3» հարթակը 01.04.2024 . Տարածաշրջան
Ապրիլի 1-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովի և Ֆիդանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում ՝ «3+3» տարածաշրջանային հարթակի գործունեության զարգացման համատեքստում:
Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության որոշակի կողմերի, ինչպես նաև տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցին։