Թուրքիայի ընդդիմությունը կպահանջի նախագահի արտահերթ ընտրություն
		01.04.2024 . Միջազգային


Թուրք վերլուծաբանները ենթադրում են, որ տեղական ընտրությունում տարած հաղթանակից հետո ընդդիմությունը կպահանջի նախագահի արտահերթ ընտրություն, գրում է РИА Новости-ն:

Փորձագետները նշել են, որ Էրդողանի կուսակցության պարտության պատճառը երկրում ծանր տնտեսական իրավիճակն է՝ բարձր գնաճ (65%), անբավարար կենսաթոշակներ:

Ըստ քաղաքական վերլուծաբանների, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը վնաս է հասցրել նաև այն փաստը, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախարարների մեծ մասը մասնակցել է հանրահավաքներին՝ աջակցելու իրենց կուսակցական թեկնածուներին։ Մյուս կողմից, չնայած Գազայում տեղի ունեցած մարդկային ողբերգությանը, կառավարությունը չդադարեցրեց առևտուրն Իսրայելի հետ, չդիմեց բոյկոտի:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին