Նիդերլանդների արևելքի Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել 30.03.2024 . Միջազգային
Նիդերլանդների արևելքում գտնվող Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել՝ հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության տվյալով՝ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։ Սրճարանի շրջակայքի 150 տների բնակիչներին տարհանել են։ Իրավապահները նշել են, որ ահաբեկչական շարժառիթի նշաններ չկան։
Տեղացիներին կոչ են անում զերծ մնալ քաղաքի կենտրոն գնալուց. Ոստիկանությունը չի բացառում, որ հանցագործը կարող է զենք և պայթուցիկ նյութեր ունենալ։
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: