Ահաբեկչություն «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում. ինչ է հայտնի 03:00-ի դրությամբ
Ահաբեկչություն «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում. ինչ է հայտնի այս պահի դրությամբ.
Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ երաժշտական խմբի համերգից առաջ հնչել են կրակոցներ, և հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով հաղորդվում է 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին:
Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ահաբեկչությունից հետո հոսպիտալացվել է 115 քաղաքացի, նրանցից հինգը երեխաներ են. 60 մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում են:
ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը, որն ականատես է դարձել ահաբեկչության, հաղորդել է, որ դահլիճ են ներխուժել առնվազն երեք տղամարդիկ` առանց դիմակների, նրանք կրակել են մարդկանց ուղղությամբ և հրկիզող նյութեր նետել:
ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հիմքով:
Առաջին իսկ պահերից կրակոցների մասին զեկուցվել է նախագահ Պուտինին:
ՌԴ շրջանները չեղարկում են զանգվածային և զվարճանքի միջոցառումները:
Բուժծառայությունները պատրաստ են օգնություն տրամադրել տուժածներին. բոլոր դեղամիջոցներն առկա են:
Մոսկովյան ժամանակով 01:00-ի հատվածում հաղորդվեց, որ ահաբեկչական ակտից հետո բռնկված հրդեհը տեղայնացվել է:
Ռոսգվարդիան ավարտել է տարածքի ավտոկայանատեղիների ստուգումը. պայթուցիկ նյութեր ու սարքեր չեն հայտնաբերվել:
ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է ահաբեկչությունը և ընդգծել բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: