Եվրամիությունը Ուկրաինային ռազմական օգնության հիմնադրամին հավելյալ 5 մլրդ եվրո կհատկացնի 19.03.2024 . Միջազգային
Եվրամիության երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած նիստում հաստատել են 2024 թ. Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման համար Խաղաղության եվրոպական հիմնադրամին 5 միլիարդ եվրո հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին նշված է Եվրամիության Խորհրդի հայտարարության մեջ:
«ԵՄ-ն այսպիսով կատարում է իր պարտավորությունները։ Ուկրաինայի օգնության հիմնադրամը մեր խոսքերը վերածում է գործողությունների»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա հավելել է, որ Եվրամիության կողմից Ուկրաինային աջակցությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։