Արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ ռազմական բախման. Պեսկով

Արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ ռազմական բախման. Պեսկով



Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ ռազմական բախման՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որ նման բան չի կարելի բացառել։
«Այս դեպքում մենք պետք է խոսենք ոչ թե հավանականության, այլ անխուսափելիության մասին: Մենք դա այդպես ենք գնահատում։ Եվ այդ երկրները պետք է հարց տան, թե արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրենց շահերին, և որ ամենակարևորն է՝ իրենց երկրների քաղաքացիների շահերին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ Մոսկվան արձանագրել է, որ Եվրոպայում կոնսենսուս չկա Ուկրաինա զինուժ ուղարկելու հարցում: Պեսկովը նշել է, որ Փարիզում հանդիպմանը մասնակցող մի շարք երկրներ, իր բնորոշմամբ՝ «բավականին սթափ գնահատական են տվել նման գործողության հնարավոր վտանգների առնչությամբ»։