Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները. Աբդոլլահիան

Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները. Աբդոլլահիան

Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները, քանի որ այն մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է` հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ զինաթափման վերաբերյալ համաժողովի ժամանակ։
«Միջուկային զենքի ամբողջական վերացումը Հիրոշիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը կանխելու միակ գործուն և հուսալի միջոցն է»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ զանգվածային ոչնչացման զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա «ամբողջական, անդառնալի և ստուգելի ոչնչացումն է»:
«Իրանը խորապես համոզված է, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունն ու արդյունավետությունը կախված են դրանում պարունակվող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումից, ներառյալ՝ 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ ապամիջուկայնացման հարցով»,- ասել է Աբդոլլահիանը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին