Դիարբեքիր քաղաքում նավթահորում պայթյուն է որոտացել. կա զոհ

Դիարբեքիր քաղաքում նավթահորում պայթյուն է որոտացել. կա զոհ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նավթահոր հորատելու ժամանակ պայթյուն է որոտացել: Լրատվամիջոցների տվյալով՝ տեղի ունեցածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
Հաղորդվում է, որ մահացած Իհսան Թունարի ընտանիքը դեպքի վայր հասնելու ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ևս երեք մարդ վիրավորվել է:
Նավթի հանքը պատկանում է Turkey Petroleum Anonymous Partnership (TPAO) ընկերությանը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին