Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան բանակցություններին

Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են  Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան բանակցություններին

Ռիո դե Ժանեյրոյում G-20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ են վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Դիվանագետները քննարկել են Գազայի հատվածում կարճաժամկետ և երկարաժամկետ հրադադար հաստատելուն ուղղված քայլերը։
Ըստ թուրքական կողմի՝ Բլինքենը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների, ՆԱՏՕ-ի ընդլայնման և ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։
Պաշտոնյաների օրակարգում է եղել նաև առաջիկայում նախատեսված բարձրաստիճան այցերի ժամանակացույցը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին