Սահմանամերձ և տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունները զարգացում են ապրում. Քանանի

Սահմանամերձ և տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունները զարգացում են ապրում. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարևանների հետ հարաբերություններին, նշել է, որ սահմանամերձ և տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացում են ապրում: 
«Տարածաշրջանային ու բազմակողմ մեխանիզմների կիրառումն Իրանի արտաքին քաղաքականության հերթական ձեռքբերումն էր։ Որոշ կարևոր մեխանիզմներին անդամակցությունը, ինչպիսիք են BRICS-ը, ԵԱՏՄ հետ հարաբերությունների ամրապնդումը, տարբեր երկրների հետ երկարաժամկետ համապարփակ ծրագրերի ստորագրումը Իրանի առևտրաքաղաքական հարաբերությունների զարգացման ցուցիչն են»,- նշել է Քանանին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին