Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը այցելելով կարիքավոր ընտանիքներ։ Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք․ Ախալցխա փ․Թամարաշվիլի 31\14 հասցեում բնակվող Աղաբալյանների ընտանիքին։Տիկին Ամալյան միայնակ է ապրում, թոշակի գումարով փորձում է հոգալ իր կարիքները։
Օգնություն տրամադրվեց նաև ք․ Ախալցխայի փ․ Գուրամիշվիլի 87 հասցեում բնակվող Կուռմաշվիլիների ընտանիքին։Անապահով վիճակում գտնվող Կուռմաշվիլիների ընտանիքը ժամանակավորապես ապրում է ազգականի տանը։
Հոգևոր Տեսչությունը սննդի փաթեթներ տրամադրեց այս ընտանիքներին։