Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել



Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը։ Նա հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի ֆոնին։
Հունգարիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են նրա հրաժարականը։ Բուդապեշտում և այլ խոշոր բնակավայրերում անցկացվել են բազմահազարանոց ցույցեր՝ Նովակի հրաժարականի պահանջով: