Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները



Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 2024 թ. հունվարի 24-25-ը տեղի ունեցած 21-րդ միջազգային հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Կողմերն ընդգծել են «Աստանայի գործընթացի» առաջատար դերը Սիրիայում ճգնաժամի կայուն կարգավորման առաջմղման գործում, արձանագրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման բացասական ազդեցությունը Սիրիայում իրավիճակի վրա:
Հայտարարության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանը և տարածքային ամբողջականությանը:

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան դատապարտել են Իսրայելի բոլոր ռազմական հարձակումները Սիրիայում, ինչպես նաև ընդգծել են Սիրիային մարդասիրական օգնության շարունակական տրամադրման և ծավալների ավելացման կարևորությունը: