Հարավային Կորեայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա 02.01.2024 . Միջազգային
![Հարավային Կորեայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա
02.01.2024 . Միջազգային Հարավային Կորեայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա
02.01.2024 . Միջազգային](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2024/01/f6593be2b156c9_6593be2b1571b.jpeg)
Հարավային Կորեայի ընդդիմադիր առաջնորդներից Միացյալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լի Չժե Մյոնը հարձակման է ենթարկվել Բուսանում:
Լրատվամիջոցների տվյալով՝ անհայտ անձը դանակով հարձակվել է քաղաքական գործչի վրա այն ժամանակ, երբ վերջինս շփվելիս է եղել մամուլի հետ: Հարձակվողը վնասել է Լիի պարանոցը, և ընդդիմադիր գործիչն ընկել է: Շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Նշվում է որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է նախաքննություն:
Ապրիլին Հարավային Կորեայում նախատեսված է խորհրդարանի համընդհանուր ընտրություն։ ԶԼՄ-ներն այս պահին Լի Չժե Մյոնի վրա հարձակումը չեն կապում նախընտրական գործունեության հետ։