Աբդոլլահիանը և Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Աբդոլլահիանը և Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի  գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է Irna գործակալությունը: Զրույցի ընթացքում Աբդոլլահիանը, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացը և մատնանշելով Հայաստան կատարելիք իր այցը, ընդգծել է, որ Իրանը շարունակելու է կառուցողական ջանքեր գործադրել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության համար: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Իրանի կառուցողական դիրքորոշման համար: Նա Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը դրական է գնահատել և հույս հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կկնքվի: Կողմերը քննարկել են նաև մինչև տարեվերջ Աստարա գետի վրա նոր կամրջի բացման արարողությունն անցկացնելու հարցը:
Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի գլխավոր դիվանագետներն  անդրադարձել են նաև Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային համագործակցության հարցերին: