Հույս ունեինք, որ տեղահանվածները կվերադառնան. Արցախը վերջինը լքած հայերի պատմությունները
		24.12.2023 . Արցախ


Սեպտեմբերի 19-ի ագրեսիայով Բաքուն հասավ իր նպատակին՝ էթնիկ զտումները ԼՂ-ում հասցնելով ավարտին: Եթե հայտնի է, թե որքան արցախցի է ստիպված հեռացել ԼՂ-ից, մինչև օրս պարզ չէ, թե որքան հայ է մնացել այնտեղ:

Միակ աղբյուրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որն էլ միայն հայտնում է, որ 20 հոգու աջակցություն են տվել, 25-ին օգնել կապվել հարազատների հետ: Պարզ թվաբանությամբ կթվա, որ խոսքը 45 հայի մասին է, բայց այստեղ էլ կառույցից նշում են, որ համընկնումներ կան աջակցություն ստացածների ու հարազատների հետ կապ հաստատածների ցուցակներում:

Վերջին անգամ նոյեմբերին կառույցը երկու անձի տեղափոխել է Հայաստան:

Ի՞նչ են պատմում հայաթափված Արցախից վերջինը դուրս եկած հայերը, ի՞նչ են տեսել նրանք և ինչո՞ւ իրենց համագյուղացիների, ընկերների ու հարազատների հետ դեռ սեպտեմբերին դուրս չեն եկել իրենց տներից:

Պատասխանները տարբեր են, բայց մեկը նույնն է՝ հույս են ունեցել, որ բռնի հեռացողները վերադառնալու են: