Շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը. Հաքան Ֆիդան

Շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը. Հաքան Ֆիդան


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեջլիսում 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ընդգրկուն ելույթով, որտեղ անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերի: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ամրապնդվել է:
Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատմանը միտված քայլերը Թուրքիան գոհունակությամբ է ընդունում և ցանկանում է, որ ժամ առաջ Խաղաղության համաձայնագիր ստորագրվի:
«Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը շարունակելու ենք առաջ տանել՝ Ադրբեջանի հետ համատեղ ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանային զարգացումները»,- ասել է դիվանագետը:

Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: