Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի



Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նախկինում հաղորդվում էր 126 զոհի, 718 վիրավորի և 20 անհետ կորածի մասին։

Հեռուստատեսության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքում ներգրավված են 2042 մարդ, այդ թվում ժողովրդա-ազատագրական բանակի և ժողովրդական զինված ոստիկանության ստորաբաժանումների զինծառայողներ, 381 մեքենա և 41 շուն: Ընդհանուր առմամբ 78 մարդ, որոնք կտրվել են արտաքին աշխարհից, փրկվել է, ևս 6653-ը տարհանվել են։ Աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։