Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է հանձնել սպանված դիվերսանտի մարմինը
Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին է հանձնվել Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմինը:
ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, դիվերսիայի փաստի հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում վարվող քրգործի շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտություն այլևս չկար: