Մոսկվայի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. Սոբյանին

Մոսկվայի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. Սոբյանին



Ռուսաստանի «Դոմոդեդովո» և մի շարք այլ օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել, հայտարարվել է այլընտրանքային երթուղիների գործարկման մասին։
Նման որոշում է կայացրել «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան»: Ավելի ուշ սահմանափակումները չեղարկվել են:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Այն հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում, բեկորների անկման հետևանքով զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է այլ բնակավայրերում անօդաչուների խոցման մասին: Ռուսական կողմը արձակումների համար մեղադրում է Ուկրաինային: