Շեյխ Մաշաալ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահը հռչակվել է Քուվեյթի նոր էմիր

Շեյխ Մաշաալ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահը հռչակվել է Քուվեյթի նոր էմիր



Քուվեյթի թագաժառանգ շեյխ Մաշաալ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահը հռչակվել է երկրի նոր էմիր՝ դառնալով մահացած էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահի իրավահաջորդը:

Քուվեյթի Սահմանադրության համաձայն՝ էմիրի մահից հետո գահն ավտոմատ կերպով անցնում է թագաժառանգին, սակայն նա կարող է իշխանության անցնել միայն Ազգային ժողովում երդում տալուց հետո: Նոր էմիրը մեկ տարի ունի գահաժառանգ նշանակելու համար։