ՌԴ դատարանն առաջին անգամ երկրի քաղաքացիությունից զրկել է զինվորական հաշվառման չկանգնած միգրանտներին

ՌԴ դատարանն առաջին անգամ երկրի քաղաքացիությունից զրկել է զինվորական հաշվառման չկանգնած միգրանտներին



Ռուսաստանում Չելյաբինսկի դատարանը որոշել է դադարեցնել երկու միգրանտ եղբայրների ՌԴ քաղաքացիությունը՝ զինվորական հաշվառումից խուսափելու համար։ Այժմ նրանք պետք է լքեն Ռուսաստանը կամ արտաքսվեն երկրից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի շրջանի վարչության մամուլի ծառայությունը։ Սա նման առաջին դեպքն է Ռուսաստանում:
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ քաղաքացիությունից զրկելու որոշումը կայացվել է «21 և 24 տարեկան երկու երիտասարդների» նկատմամբ։ Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումում նրանք կեղծ տվյալներ են ներկայացրել՝ զինվորական պարտականություն չկատարելու համար։
Ըստ օրենքի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելիս 14 օրվա ընթացքում պետք է ներկայանալ զինկոմիսարիատ՝ զինվորական հաշվառման համար:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը դիմել էր ՆԳՆ-ին տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտված յոթ անձանց ՌԴ քաղաքացիությունից զրկելու խնդրանքով։