Էստոնիայի ԱԳ նախարարը մտադիր է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել երկրի խորհրդարանում
		13.12.2023 . Տարածաշրջան


Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Վերջինս X-ի իր էջում գրել է.

«Հանդիպեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան հետ: Ես ընդգծեցի, որ Էստոնիան պարտք ունի Հայաստանին, քանի որ չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»։