Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները

Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Իրֆան Օզսերթին: Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմական գործակցության բարձր մակարդակը:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում շփումների զարգացման հեռանկարը: Պաշտոնյաները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում զարգացումներին և փոխադարձ հետաքրքրության այլ թեմաների: