Թուրքիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Իսրայելին Թուրքիայում ՀԱՄԱՍ-ին հետապնդման հետևանքների մասին

Թուրքիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Իսրայելին Թուրքիայում ՀԱՄԱՍ-ին հետապնդման հետևանքների մասին



Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան զգուշացրել է Իսրայելին թուրքական տարածքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության հնարավոր գործողության լուրջ հետևանքների մասին։ Նախարարի հայտարարությունը հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

Երկուշաբթի տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացրել Է իսրայելական հատուկ ծառայություններին հանրապետության տարածքում ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներին հետապնդելու հետևանքների մասին: Այդ զգուշացումը հետևել է Իսրայելի հայտարարությանը, թե պատրաստվում է թիրախավորել ՀԱՄԱՍ-ի անդամներին Պաղեստինի սահմաններից դուրս, ներառյալ՝ Թուրքիայում և Կատարում: