Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու, հաղորդում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ Բաքվում ԱՄՆ դեսպան չուներ անցյալ տարվա ամռանից:
«Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքների մեկնարկին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Լիբբին պաշտոններ է զբաղեցրել Եվրոպական միությունում, աշխատել Բրյուսելում ԱՄՆ առաքելությունում: Բացի այդ, նա դիվանագիտական գործունեություն է ծավալել Լեհաստանում, Բահամյան կղզիներում, Կիպրոսում և Իրաքում: Ազատ խոսում է լեհերեն և ֆրանսերեն: