Շուրջ երեք հազար փաստաբան Իսրայելի գործողությունների հետ կապված դիմում է ներկայացրել ՄՔԴ. Էրդողան

Շուրջ երեք հազար փաստաբան Իսրայելի գործողությունների հետ կապված դիմում է ներկայացրել ՄՔԴ. Էրդողան



Շուրջ երեք հազար փաստաբան, այդ թվում՝ թուրք, դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետ: Այդ մասին ԱՄԷ-ից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Մենք ակնկալում ենք, որ Գազայի այդ մսագործները, ցեղասպանության հեղինակները, հատկապես՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կկրեն անհրաժեշտ պատիժը»,- նշել է Էրդողանը, խոստացել ամենաբարձր մակարդակով հետևել իրավիճակի զարգացմանը:

«Թուրք պատգամավոր Ջունեյթ Յուքսելը, որը ևս միացել է ՄՔԴ դիմած փաստաբաններին, հայտնել է, որ Հաագայում իր հանդիպումները հաջող են եղել։ Հուսով ենք, որ մեր տրամադրած փաստաթղթերի և տեղեկատվության շնորհիվ ՄՔԴ-ում կհասնենք դրական արդյունքների»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: