Ախալքալաքում վազքի համայնքային մրցույթ տեղի ունեցավ

Դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում տեղի ունեցավ վազքի համայնքային մրցույթ, որին մասնակցում էին աղջիկների 1 և տղաների 12 թիմեր։ Մրցաշարը տեղի ունեցավ Ախալքալաքի մարզադաշտում: Հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից։
Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
1-ին տեղ՝ Արագվա գյուղի հանրակրթական դպրոց,
2-րդ տեղ՝ Գոման գյուղի հանրակրթական դպրոց,
3 — տեղ՝ Մաճադիայի հանրակրթական դպրոց,
1-ին տեղ՝ Զակ գյուղի հանրակրթական դպրոց։
Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, գավաթներով և մեդալներով։