Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Առանձին-առանձին անցկացված հանդիպումներում նշվել է, թե ադրբեջանական «AbzasMedia» լրատվականը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացրել:
Ադրբեջանական կողմը պնդել է, թե այդ գործընթացներին ներգրավվել են նաև երեք երկրների դեսպանատները: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, FreedomNow-ն, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ ֆինանսավորել են AbzasMedia-ի գործունեությունը:
«AbzasMedia» կայքը հայտնի է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ կապված կոռուպցիոն դեպքերի հետաքննությամբ: Վերջին շրջանում ձերբակալվել են այդ հարթակի լրագրողներից մի քանիսը: