Եվրահանձնաժողովը որոշել է լրացուցիչ 110 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնության համար
Եվրահանձնաժողովը ձմռանն ընդառաջ որոշել է լրացուցիչ 110 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնության համար: Դրանից 100 միլիոնը կուղղվի Ուկրաինայում հումանիտար գործողություններին, իսկ 10 միլիոնը՝ Մոլդովայում ուկրաինացի փախստականներին:
Գումարը նախատեսվում է ծախսել դրամական օգնության, սննդի, ջրի, կացարանով ապահովման, առողջապահական և հոգեբանական աջակցության համար:
Այսպիսով, Ուկրաինային ԵՄ-ի տրամադրած մարդասիրական օգնությունը կկազմի 843 մլն եվրո: