Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ չեն պահպանվել միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքները. ՀՀ ՄԻՊ

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ չեն պահպանվել միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքները. ՀՀ ՄԻՊ



Լաչինի միջանցքում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման: Այդ մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահի Մանասյանի X-ի միկրոբլոգում:
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- նշել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում ավարտվել է շինծու քրեական գործով Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Նա դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և խնդրել է դատարանին արդարացնել իրեն: