Անդա գյուղում կացինով վնաս են հասցրել երկու անձի
Ախալցխայի շրջանի Անդա գյուղում համագյուղացին կացինով վնաս է հասցրել երկու տղամարդու։ Մեկը վնասվել է գլխից, իսկ մյուսը՝ մեջքից։ Գլխին վնասված տղամարդու վիճակը ծանր է եւ առաջին բուժ օգնություն ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել է Թբիլիսիի մասնագիտացված հիվանդանոց, իսկ մյուսը շարունակում է բուժվել Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում։
Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքը սկսել է հետաքննություն ըստ Վրաստանի օրենսգրքի 19-109-րդ հոդվածի, ինչը ենթադրում է 16- 20 տարի ազատազրկմամբ։