Դեսպան Սադոյանի այցը Կախեթիի տարածաշրջանի հայաբնակ Սաբաթլո գյուղ

Դեսպան Սադոյանի այցը Կախեթիի տարածաշրջանի հայաբնակ Սաբաթլո գյուղ

Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը և դեսպանության դիվանագետները այցելեցին Կախեթիի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ, որի բնակչությունը այստեղ տեղափոխվել է Նուխիից (Շաքի) 100 տարի առաջ։

Դեսպանը Կախեթիի նահանգապետ Իրակլի Քանդագիշվիլիի ուղեկցությամբ գյուղի դպրոցում շրջայց կատարելուց հետո հանդիպեց գյուղացիների հետ։

Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ցանքատարածությունների շահագործմանը, գյուղի գազաֆիկացմանը, ավտոճանապարհի վերանորոգմանը, մանկապատեզի հիմնմանը և այլն։

Նահանգապետը նշեց, որ գյուղի գազաֆիկացումն կավարտվի մինչև տարեվերջ, իսկ ավտոճանապարհը պատրաստ կլինի 2021 թ.։

Դեսպանը և նահանգապետը գյուղացիների հետ պայմանավորվեցին, որ բոլոր խնդիրները կգույքագրվեն և դրանց լուծումներ կտրվեն։

Դեսպանը գյուղի դպրոցին նվիրաբերեց գրականություն, գրենական պիտույքներ և սպորտային պարագաներ։