«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

Մայիսի 31-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հանդիպում «Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական  նախարար Քեթեւան Ցիխելիշվիլին, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին եւ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իրինե Աբուլաձեն, ինչպես նաեւ վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանում տարբեր ազգային փոքրամասնություններ ապրել են կողք կողքի պահպանելով նրանց լեզուն եւ մշակույթը ու այդպես էլ դա պետք է շարունակվի ինչպես այն եկել է նախնիներից։ «Մենք հանդուրժողական ենք, սակայն այսօր գլխավոր մարտահրավերը պետության և ինձ համար այն է, որ վրաց լեզուն իրենց համար նույնպես դառնա մայրենի լեզու, պետական լեզու և ունենան բոլոր հնարավորությունները և վրաց լեզվի իմացությամբ մարդը կարողանան դառնալ Վրաստանի լիարժեք քաղաքացի»։

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իրինե Աբուլաձեն խոսելով պետական լեզվի հետ կապված բազմաթիվ խնդիրներից անդրադարձ կատարեց այն հարցին, որը հուզում է նաեւ Վրաստանի հայ համայնքին։ Խոսքը մասնավորապես այն հարցի մասին էր, որ այն բառասխալները, որոնք գոյություն են ունեցել դպրոցական պետք է ուսումնասիրվեն եւ ուղղվեն։ Դրանից բացի փոխնախարարը անդրադարձավ այն հարցի, որ մայրենի լեզվի ուսուցումը ամրապնդելու համար հնարավոր է ապագայում հայ եւ ադրբեջանցի ուսուցիչները մեկնեն վերապատրաստման Երեւան եւ Բաքու, եթե իհարկե նման պահանջարկ եւ պայմանավորվածության կարիք զգացվի։

Akhaltskha.Net