Ախալցխայի Հոգևոր Տեսչության կից «Ախալցխա» պարի համույթը մեկնել է Լեհաստան տարբեր համերգային ծրագրերի մասնակցելու նպատակով
Մայիսի 30-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի ուղեկցությամբ եկեղեցուն կից գործող «Ախալցխա» պարային համույթը մեկնեց Լեհաստան մասնակցելու Գոշալին քաղաքում հունիսի 1-ին տեղի ունենալիք ամենամյա «Խաչի» տոնին նվիրված միջոցառմանը։
Նախաձեռնության հեղինակը ծնունդով Ախալցխայի Ծիրա գյուղից Գրիգոր Ասլանյանն է, ով այժմ բնակվում է Լեհաստանում։ Ախալցխայի Հոգևոր Տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի խոսքերով՝ Գրիգոր Ասլանյանը իր նախաձեռնությամբ լեռան վրա տեղադրել է խաչքար, որտեղ 4-5 տարի է նշվում է խաչի տոնը։ «Հունիսի 1-ին մասնակցելու ենք տվյալ տոնակատարությանը։ Դրանից բացի մեզ նաեւ հրավիրել է Անտառապահների միությունը, որպեսզի իրենց մոտ եւս խմբով այցելենք եւ դրանից բացի Վարշավայի մի խումբ ակտիվ հայերը նույնպես իմանալով մեր խմբի այցելության մասին խնդրանքով դիմել են մեզ մի օր էլ իրենց համար կազմակերպել համերգային ծրագիր այս այցելության շրջանակում»,-ասում է հայր Հակոբ Աբեղա Սահակյանը։
Akhaltskha.Net