Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում կատարվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնության կարգ

Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում կատարվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնության կարգ

Այսօր, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը՝ հոգևոր դասի մասնակցությամբ, Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում, կատարեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին, Լյովա Կիրակոսյանի բարերարությամբ, կանգնեցված խաչքարի օրհնություն։

Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկա գտնվեց առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի՝ ի դեմս հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Դիլիֆի հանրակրթական դպրոցի համատեղ ջանքերով կազմակերպած վիկտորինային։

Վիկտորինան կրում էր Վարդանանք խորագիրը՝ գյուղի եկեղեցու անոնով։ Վիկտորինայի ավարտին Հոգեշնորհ Հայր Սուրբը մասնակիցներին հանձնեց պատվոգրեր։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան