Ախալցխայի շրջանի վարչության շենքում «Եվրոպայի օրեր 2019»-ի շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում

Ախալցխայի շրջանի վարչության շենքում «Եվրոպայի օրեր  2019»-ի շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում

Այսօր Ախալցխայի շրջանի վարչության շենքում «Եվրոպայի օրեր  2019»-ի շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում։ Հանդիպմանը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մասի տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի գործակալության ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին եւ Տեղեկատվական կենտրոնի կողմից հրավիրված փորձագետ Էկատերինե Քարդավան զրուցեցին Եվրամիության պատմության, եվրոպական արժեքների, Վրաստան-Եվրամիության համագործակցության հիմնական դրույթների եւ այդ ուղղությամբ արձանագրած հաջողությունների ու մարտահրավերների մասին։ Զրույցը նաեւ վերաբերվում էր երկրի եվրոպական եւ Եվրո-Ատլանտյան ինտեգրման գործընթացներին, շրջաններում արդյունավետ հաղորդակցության համար ընթացիկ նախագծերի արդյունքներին ու նշանակության թեմաներին։

Այս նախագիծը իրականացվում է Տեղեկատվական կենտրոնի կազմակերպմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարության եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության  աջակցությամբ։

Եվրոպայի օրերի շրջանակներում նաեւ ծրագրված է մշակութային- ճանաչողական միջոցառումներ Սամցխե-Ջավախքի մյուս շրջաններում։
Հանդիպմանը ներկա էին Ախալցխայի քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ Սակրեբուլոյի նախագահ  Գելա Նոզաձեն, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ։