Իսպանական Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը

Իսպանական Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը

Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։

Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել իրենց օրինակին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին։

Եվ այսպես Սորիան դարձավ Իսպանիայի 35-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Նշենք նաև, որ Սորիան շրջկենտրոն է, ըստ այդմ, այդ 35 քաղաքներից 8-ը շրջկենտրոններ են։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի 5 մարզ։