Իրանը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել. Վելայաթի

Իրանը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել. Վելայաթի


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։
Գերագույն առաջնորդի խոսքով՝ «Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել»:
Նա նաև զգուշացրել է Միացյալ նահանգներին՝ չմիջամտել Հարավային Կովկասում զարգացումներին:

Միջազգային լրահոսի այլ մանրամասներ՝ տեսանյութում: