Փարիզը 7 մլն եվրո կհատկացնի հայ փախստականներին աջակցելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզը 7 մլն եվրո կհատկացնի հայ փախստականներին աջակցելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ



Ֆրանսիան վճռական է՝ լինելու Հայաստանի և հայ ժողովրդի կողքին և աջակցություն ցուցաբերելու փախստականներին, որոնք ստիպված են լքել իրենց հողերն ու տները՝ հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից:

Նշվում է, որ ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշման համաձայն՝ Փարիզը այդ նպատակով կտրամադրի 7 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն: