Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավներն ավերածություններ են առաջացրել Ադրբեջանում

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավներն ավերածություններ են առաջացրել Ադրբեջանում

Ադրբեջանի տարածքում սկսված հորդառատ անձրևները սելավների և հեղեղումների պատճառ են դարձել մի շարք շրջաններում։ Որոշ վայրերում բնակչության տարհանման անհրաժեշտություն է առաջացել։
Աստարայի շրջանի գործադիր իշխանության տվյալներով՝ Աստարաչայ գետի վարարման հետևանքով շուրջ 200 ​​տուն է հեղեղվել։ Վագո գյուղում էլ սելավի հոսքը քշել է 25 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ երկաթբետոնե կամուրջը, հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը։
Քանդվել է նաև Սիյաքեշ գյուղի Պենսերչայ գետի վրայով 10 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ կամուրջը։ Մոտ 40 ընտանիք տարհանվել է անվտանգ վայրեր։ Անձրևները մարզում շարունակվում են:
Լենքորանի շրջանի որոշ գյուղերում նույնպես ջրածածկ են եղել տներ և այգիներ։
Իրականացվում են ճանապարհներից սելավների հետևանքների վերացման աշխատանքներ: