Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները ԿԽՄԿ-ի պահեստում են
		18.09.2023 . Արցախ


ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում: 
 
«Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո:
 
Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
 
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,- նշված է հաղորդագրությունում: