Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ



Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հնդկաստանում կայացած G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ:
«G20-ն ընդունել է ամփոփիչ հռչակագիրը։ Ուկրաինան շնորհակալ է այն գործընկերներին, որոնք փորձել են տեքստում ներառել կարևոր ձևակերպումներ»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությանը վերաբերող ձևակերպումների հետ կապված՝ G20-ը «հպարտանալու բան չունի»:

Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղարը դժգոհություն է հայտնել, որ Կիևի ներկայացուցիչները չեն հրավիրվել Նյու Դելի: