Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է․ Ջամշիդի

Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է․ Ջամշիդի

Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է՝ հայտարարել է իսլամական հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Աշխարհի զարգացող երկրների խմբին անդամակցությունը պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողություն»,- նշել է պաշտոնյան։
BRICS-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան տեղեկացրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից միավորման կազմում կընդգրկվեն Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։