Թուրքիան և Իրաքը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարը

Թուրքիան և Իրաքը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա աս-Սուդանիի և նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ։
Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում երկրների գործակցության խորացման հեռանկարը։ Անդրադարձ է եղել Թուրքիայի և Իրաքի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, ահաբեկչության դեմ պայքարին և երկկողմ օրակարգի այլ հարցերի։
Թուրքական կողմի տվյալով՝ Ֆիդանը Էրբիլում կհանդիպի նաև Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։