Եվգենի Պրիգոժինը մահացել է. «Ռոսիա 24» հեռուստաալիք

Եվգենի Պրիգոժինը մահացել է. «Ռոսիա 24» հեռուստաալիք



«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է Տվերի շրջանում «Embraer» ինքնաթիռի կործանման հետևանքով։ Լուրը հաստատել է ռուսական պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
Ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ շփվել է «Վագների» ներկայացուցիչների հետ, որոնք հաստատել են Պրիգոժինի մահը։
Կործանված ինքնաթիռը պատկանում էր МНТ-Аэро ընկերությանը, որ մասնագիտացած է բիզնես-փոխադրումների ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան:
Ինքնաթիռում եղել է 10 մարդ, 7-ը` ուղևոր և 3-ը` անձնակազմից: Հայտնաբերվել են նրանցից 8-ի մարմինները: Ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Եվգենի Պրիգոժինի մարմնի հայտնաբերման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։