Պրահայի իշխանությունները հրաժարվել են Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը

Պրահայի իշխանությունները հրաժարվել են Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը

Պրահայի իշխանությունները մերժել են թուրքական կողմի խնդրանքը Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը։ Այս մասին հայտնել է Եվրոպայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական որոշումը։
Նշվում է, որ ավելի վաղ Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի իշխանություններին՝ կոչ անելով «հրաժարվել հայերի և հույների ցեղասպանության համար մեղադրվող մարդու արձանը կանգնեցնելու մտադրությունից»։