Մախաչկալայում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի․ հայտարարվել է սուգ

Մախաչկալայում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի․ հայտարարվել է սուգ



Մախաչկալա քաղաքի բենզալցակայաններից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տուժել է ավելի քան 100 քաղաքացի։ Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 70 մարդ և 20 միավոր տեխնիկա։
Դաղստանում սուգ է հայտարարվել: Տարածաշրջանային բուժհաստատություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Տեղական իշխանությունը զգուշացնում է, որ զոհերի թիվը կարող է աճել։