Ռումինիայում ծովային ականը պայթել է հայտնի հանգստավայրի նավամատույցում

Ռումինիայում ծովային ականը պայթել է հայտնի հանգստավայրի նավամատույցում



Ռումինիայի ծովափնյա Կոստինեշտ հանգստավայրի մոտ, ծովային ական է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի առավոտյան։
Տեղի փրկարարների խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Ռումինական լրատվամիջոցները նշում են, որ պայթյունը տեղի է ունեցել ականի հարվածից Կոստինեշտի «Ֆորում» հյուրանոցի դիմացի նավամատույցին։ Ժամանած փրկարարները մոտակայքում հայտնաբերել են երկրորդ ականը: Դեպքի վայր է ժամանել նաև Ռումինիայի ռազմածովային նավատորմի սակրավորների խումբը՝ իրավիճակը գնահատելու և պայթուցիկ զինամթերքի վնասազերծման միջոցներ ձեռնարկելու համար։
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչն ասել է, որ ականները վտանգ են ներկայացնում ոչ միայն նավագնացության, այլև առափնյա գործունեության համար։

2022 թվականի սեպտեմբերին ականի վրա պայթել է ռումինական նավատորմի մի նավ։ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի զինվորականները ծովում և Դանուբ գետի հունում պարբերաբար ուկրաինական հականավային ականներ են հայտնաբերում և վնասազերծում։ Անցյալ տարվա մարտից մինչև դեկտեմբեր Ռումինիայի ռազմածովային ուժերը չորս լայնածավալ գործողություն են իրականացրել՝ ոչնչացնելով 40 ծովային ական՝ Սև ծովի ափի արևմտյան հատվածում։