Իրանի ԿԲ ղեկավարը հայտնել Է Հարավային Կորեայում իրանական ակտիվների արգելքի ամբողջական վերացման մասին

Իրանի ԿԲ ղեկավարը հայտնել Է Հարավային Կորեայում իրանական ակտիվների արգելքի ամբողջական վերացման մասին


Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հայտնել է Հարավային Կորեայում իրանական ակտիվների արգելքի ամբողջական վերացման մասին՝ հավելելով, որ այդ ակտիվները կօգտագործվեն որպես բանկային վճարումներ պատժամիջոցների տակ չհայտնված ապրանքներ գնելու համար:

 

Նա նշել է, որ վերջին տարիներին Իրանի գրեթե 7 մլրդ դոլարի ակտիվներն արգելափակվել են հարավկորեական բանկերում՝ վոնով, և դոլարի նկատմամբ վոնի արժեքի նվազման պատճառով Թեհրանը կորցրել է այդ ակտիվներից գրեթե մեկ միլիարդ դոլարը:

 

Իրանի ԿԲ ղեկավարը հայտնել է, որ առաջիկայում վերացվելու է նաև այլ երկրներում Իրանի ակտիվների արգելքը: